00:00:00

Հայաստանը առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում

23:48, 13 մարտ 2023 Սպորտ

Առաջին անգամ գրեփլինգի պատմության մեջ Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Մայիս Ներսեսյանը՝ 62 կգ քաշային կարգի եզրափակչում համառ պայքարի արդյունքում նա հաղթել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Իսրայելի ներկայացուցչին:

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուխարեստում: Հայաստանը ներկայացնում են նաև՝

Ռազմիկ Միսակյանը-62կգ,
Արսեն Ալեքսանյանը-66կգ,
Ասլան Պողոսյանը-66կգ,
Սուրեն Խուրդայանը-71կգ,
Տարոն Գրիգորյանը-71 կգ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր