Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնել ազգային թիմի երկրպագուներին ակտիվության համար։
Տոմսերի վաճառքը տեղի է ունեցել միայն առցանց։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինի:
Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։