00:00:00

Ողբերգական դեպք` Երևանում. «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

18:08, 11 մարտ 2023 Հասարակություն

Այսօր՝ մարտի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում՝ Տիգրան Մեծ 86 հասցեին հարակից վայրում, տղամարդու դի կա: Գրում է shamshyan.com-ը։

Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 66-ամյա Վարազդատ Ա.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ աղբյուրի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռք են բերել դեպքի վայրի հարևանությամ տեղադրված տեսախցիկի տեսանյութը, որով երևում է, թե ինչպես է տղամարդը միայնակ քայլում ու հանկարծամահ լինում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր