00:00:00

ՀՀ-ն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը ՌԴ-ին և Եվրոպային միացնելու համար

11:52, 11 մարտ 2023 Քաղաքականություն

Հայաստանն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը Ռուսաստանին և Եվրոպային միացնելու համար։ Այս մասին գրում է The Economic Times հնդկական թերթը, հայտնում է «Լուրերը»։

 

Նշվում է, որ առաջարկն արել է անցյալ շաբաթ հայկական բարձրաստիճան պատվիրակությունը, որն այցով եղել է Հնդկաստանում: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույնպես այցով գտնվում էր Հնդկաստանում։

 

«Առաջարկվող միջանցքը, որը կստեղծվի Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ, կմիացնի Մումբայը Իրանի Բանդար Աբասին, այնուհետև կկապվի Հայաստանին և կընթանա դեպի Եվրոպա կամ Ռուսաստան՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունի՝ հաշվի առնելով վերջինիս սերտ կապերը Թուրքիայի և Պակիստանի հետ»,- նշել է օրաթերթը:

 

The Economic Times-ի դիտարկմամբ՝ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը համապատասխանում է Հնդկաստանի ծրագրերին, քանի որ վերջինս լրացուցիչ երթուղիներ է փնտրում դեպի Եվրոպա՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը և խուսափելով Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման բացասական հետևանքներից:

 

Հաշվի առնելով արտասահմանյան խոշոր ենթակառուցվածքային նախագծերին հնդկական ընկերությունների մասնակցության մեծ փորձը և Իրանի ու Վրաստանի տարածքով Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում Նյու Դելիի շահագրգռվածությունը՝ Հայաստանը նախատեսում է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ քննարկելու հնդկական ֆինանսավորման և հնդկական ընկերությունների ներգրավումը նախագծին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր