00:00:00

«Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը». Փաշինյանը՝ ՉԺՀ պետական խորհրդի նախագահին

13:17, 11 մարտ 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի Ցյանին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Վստահ եմ, որ պետական կառավարման համակարգում Ձեր աշխատանքի հարուստ ու բազմամյա փորձը կծառայեցնեք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի առավել ամրապնդմանը։

Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացման և խորացման։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն», - նշված է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր