00:00:00

Մանրամասներ՝ 4-րդ հարկի պատուհանից ընկած երեխայի առողջական վիճակի մասին

10:54, 11 մարտ 2023 Առողջություն

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը:

Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ն։

Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր