00:00:00

Երևանի «պարապ» քաղաքապետը նոր գործ ունի

11:35, 10 մարտ 2023 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ճանաչողական տեսանյութ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի, ինչպես նաև աղբահանության վճարումներն անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ։ Խնդիրն այստեղ ոչ թե տեսանյութի բովանդակությունն է, այլ այն, որ հիշյալ տեսանյութը կարդում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Ինչպես է ստացվել, որ մի ամբողջ քաղաքապետարանում չի գտնվել գեթ մեկ մարդ, ով կկարդար այդ տեքստը դժվար չէ ենթադրել։ Քաղաքապետարանում բոլորը զբաղված են, բացի՝ Հրաչյա Սարգսյանից։ Նրա պարտականությունները տևական ժամանակ է կատարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Սրանով է «բացատրվում» նաև սոցցանցերում շրջանառվող հումորը, թե Ավինյանի՝ փոխքաղաքապետ նշանակվելուց հետո քաղաքապետարանը արդեն կոչվում է փոխքաղաքապետարան։

Կամ, գուցե Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է, որեւէ մեկին կարդալ այդ տեքստը,  բայց հանձնարարականն իրականացնող չի եղել, ու ստիպված ինքն է այն արել։

Այս ամենի ֆոնին առնվազն ծիծաղելի են ավագանու նիստերին Հրաչյա Սարգսյանի՝ «բարկանալու» տեսարանները։ Նա քաղաքապետից  վաղուց վերածվել է քաղաքապետարանի լրատվականի աշխատողի։ Գուցե այս կերպ նրան նախապատրաստում են արդեն հաջորդ աշխատանքին։ Ինչևէ ուրախ ենք, որ Սարգսյան Հրաչը քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո անգործ չի մնա։ Առանձին փրոդաքշներ էլ կարող է տեսնեն ու նրան աշխատանքի առաջարկներ անեն՝ տարբեր տեսանյութերի, կամ ասենք ֆիլմերի թարգմանությունները նրա ձայնով հեռարձակելու համար։ Իսկ մինչ այդ «պարապ» քաղաքապետը կարող է շարունակել կարդալ քաղաքապետարանի հայտարարությունները, ձեռքի հետ էլ օրինակ փորձի «հաջորդ կայարանը՝ Բարեկամություն» արտահայտությունը, չէ, որ դա էլ «նախկինների» օրվա ձայնն է, պետք է փոխել։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր