00:00:00

Արցախցի Մանուել Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

00:36, 08 մարտ 2023 Սպորտ

Սերբիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Վուգար Ռասուլովի հետ եւ առավելության հասավ 55-րդ քայլին։ Մանուել Պետրոսյանը 4 միավորով բաժանում է 5-38-րդ տեղը։ 

Նույնքան միավոր ունի նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը, որը ոչ ոքի է խաղացել հույն մրցակցի հետ:

Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մ. Մարտիրոսյանն ունեն 3,5-ական միավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր