00:00:00

Լավ, ռուս խաղաղապահներին ասում ենք՝ գնացեք. Կա՞ մեկ այլ երկիր, որ պատրաստ է խաղաղապահներ բերել. Սերժ Սարգսյան

20:57, 07 մարտ 2023 Տեսանյութեր

Ես ոգեւորված չեմ ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարություններով եւ անթույլատրելի եմ համարում, երբ ահաբեկչին եւ ահաբեկչի թիրախին դնում են նույն հարթության վրա եւ երկուսին էլ հանդարտության կոչ են անում: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրուցյում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դա շատ նման է նրան, որ 1980-ականների վերջին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահ կար, ու երբ ժողովուրդներն իրար հետ կռվում էին, ասում էր՝ կլուբնիկի  պատճառով են իրար հետ կռվում: Մյուս կողմից էլ մենք գոնե երեկ տեսանք Ռուսաստանի ՊՆ հասցեական հայտարարությունը: Իսկ ուրիշ ավելի հստակ հայտարարություններ եղա՞ն: Այսօր տեսա, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն եւս հասցեական  հայտարարություն արեց, բայց մեր տարածաշրջանում կա ԵՄ հատուկ ներկայացուցիչ, ով պարտավոր է  այդ իրադարձություններից մանրամասն տեղյակ լինել: Իսկ նա ի՞նչ ասաց:  Ի՞նչ է նշանակում արյունալի իրադարձություններ: Դա ի՞նչ ասելու բան էր: Ուզում եմ ասել, որ ամեն ինչը պետք է միշտ դիտարկել համեմատության մեջ:

Լավ, ռուս խաղաղապահներին քննադատում ենք, ասում ենք՝ գնացեք: Կա՞ մեկ այլ երկիր, որ պատրաստ է խաղաղապահներ բերել: Եթե չկա, ինչո՞ւ են ավել պակա սխոսում: Իսկ ԼՂՀ-ն այսօր ի վիճակի՞ է դիմակայելու Ադրբեջանին առանց խաղաղապահների, հտկապես, որ Հայաստանն արդեն ձեռքերը լվացել է, ՀՀ-ն այլեւս իրեն չի համարում անվտանգության երաշխավոր: Բա էդ 120 հազարը ո՞նց պետք է դիմակայի 10 մլն-ին: Ուրեմն անհրաժեշտություն է այսօր խաղաղապահների առկայությունն այնտեղ»,-ընդգծեց նախկին նախագահը:

Նրա խոսքով, մենք միշտ պետք է հիշենք, որ որեւէ դաշնակցային հարաբերություն հարաբերություն չէ միակողմանի օգնության համար. «Սովորական հարաբերություններում էլ միայն այն ընկերությունն է ամուր, երբ ընկերակցող կողմերը գիտակցում են, որ ընկերությունը նաեւ փոխադարձ պարտավորություն է: Ոչ թե դու միշտ տուր-տուր, իսկ ես ձեռքերս ծալեմ, գնամ մեկ ուրիշի հետ սկսեմ խոսել: Պետք է հասկանալ, որ միջազգային քաղքականությունը շատ կոշտ, դաժան կողմեր ունի: Երբ տեսնում են, որ մարդը տեղից բան չի հասկանում, անմիջապես կուլ են տալիս: Այո, Ռուսաստանը հիմա էլ մեր դաշնակիցն է, իսկ մեր կողմից տեսնո՞ւմ եք այդպիսի դաշնակցային հարաբերություններ»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր