00:00:00

Պետգույքի կառավարման վարչության նախկին պետը առանց թույլտվության ծառահատում է իրականացրել. hetq.am

01:26, 19 մայիս 2018

Մարտ ամսին ծառահատումներ են իրականացվել պետական գույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանին պատկանող Հալաբյան հ.20/1 հասցեում: Այստեղ նախկինում գործում էր նրա` «Դոլչե» ընտանեկան ժամանցի կենտրոնը:

Նշված տարածքում ծառահատումներն իրականացվել են, երբ Արման Սահակյանը դեռևս պետական գույքի կառավարման վարչության պետ էր: Հիշեցնենք, որ նա հրաժարական է տվել մայիսի 10-ին, երբ ձևավորվում էր նոր կառավարություն:

Ծառահատման օրինականությունը պարզելու համար երկու անգամ գրավոր հարցմամբ դիմեցինք Երևանի քաղաքապետարան, որտեղից երկու հակասական պատասխան ստացանք:

Ապրիլ ամսին մեզ ուղարկված պատասխանում քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը հավաստիացրել էր, թե քաղաքապետարանը տեղյակ է ծառահատումից, և որ այն իրականացվել է դենդրո-նախագծի հիման վրա:

Մայիս ամսին նույն ծառահատման վերաբերյալ արդեն երկրորդ հարցումն ուղարկեցինք քաղաքապետարան: Հետաքրքրվեցինք, թե Արման Սահակյանին քանի՞ ծառի հատման թույլտվություն է տրվել, և արդյոք քաղաքապետարանի համապատասխան մասնագետները հսկել են՝ քանիսն են հատվել: Մայիսի 14-ին քաղաքապետարանից այլ պատասխան ստացանք` ծառահատումն իրականացվել է առանց բնապահպանության վարչության հսկողության, քանի որ համապատասխան թույլտվություն չի եղել: Այսինքն՝ Արման Սահակյանն առանց թույլտվության ծառահատում է իրականացրել, բայց թե քանի ծառ է հատվել, քաղաքապետարանը չի մանրամասնել:

Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր