00:00:00

Պահանջում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ն պատասխանի Ադրբեջանի դեսպանի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին գրառմանը

21:03, 03 մարտ 2023 Քաղաքականություն

Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմ Աղաևն իր թվիթերյան էջում գրում է, որ Ադրբեջանի մայր տարածքը, Հայաստանի միջով Նախիջևանին կապող ենթակառուցվածքի 75%-ը պատրաստ է և վերջում ավելացրել է «Զանգեզուրի միջանցք» հեշթեգը: Թվիթին կցել է նաև համապատասխան տեսանյութ: Գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը․

«Ի՞նչ է սա նշանակում, դեսպանի անձնական երազա՞նքն է, Գերմանիայի կանցլեր Շոլցի կարևորած «ինքնորոշման իրավունքի սկզբունքը» հայտարարության պատասխա՞նն է, թե՞ Նիկոլը ժողովրդի թիկունքում արդեն համաձայնվել է «Զանգեզուրի միջանցք»-ին ու հերթական անգամ մեզ խաբեության են մատնում:

Պահանջում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն որևէ պաշտոնատար անձի մակարդակով պատասխանի Ադրբեջանի դեսպանի այս գրառմանը»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր