ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը չեն դադարարում։ Չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ ՊԵԿ լրատվականից հերքել էին Բադասյանի ազատման մասին լուրերը, բայց Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այնուամենայնիվ Բադասյանը առաջիկայում պաշտոնանկ կարվի։
Մեր աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Բադասյանի կառավարումից, ՊԵԿ համակարգում բացի այն, որ բացիթողի իրավիճակ է, կոռուպցիոն դրսևորումների պակաս ևս չկա։
Փաշինյանին զայրացնում է Բադասյանի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը երկրի հարկային կառույցի նկատմամբ և նրա պաշտոնանկությունը մեր աղբյուրների փոխանցմամբ օրերի հարց է։ Նիկոլ Փաշինյանը նոր ՊԵԿ նախագահի փնտրտուքի մեջ է։
ՊԵԿ լրատականից ավելի ուշ կրկնեցին նույն միտքը, ասելով, որ Բադասյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ «Տեղեկատվությունը վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել, սակայն որևէ աղերս չունի իրականության հետ։ ՊԵԿ-ում առկա է բարեփոխումների լայն օրակարգ, որով էլ զբաղված է ՊԵԿ նախագահը», - ասաց ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչկյանը։
Irakanum.am