00:00:00

Մինչև հիմա մարդկանց չի վճարվել նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների 40 հազար դրամները, որը մենք պարտավոր ենք վճարել. Ռուբեն Վարդանյան

14:19, 02 մարտ 2023 Տեսանյութեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն երեկ կառավարության նիստում ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։

Նախագահ Հարությունյանը մի քանի ուշագրավ հայատարարություն է արել՝ մասնավորապես նշելով, որ «Կառավարությունը շարունակելու է գործադրել բոլոր միջոցները սոցիալ-տնտեսական բեռի թեթևացման և ուս-ուսի առկա մարտահրավերները միասին հաղթահարելու համար»:

Նա նաև նոր պետնախարարին հանձնարարել է «առաջիկա օրերին մշակել և ներկայացնել սոցիալական նոր ծրագրերի փաթեթ՝ ուղղված կոմունալ վճարների, ընթացիկ այլ ծախսերի, ինչպես նաև հարկային և վարկային բեռի զգալի թեթևացմանը»:

Հետաքրքիրն այն է, որ փետրվարի 23-ին Ազգային ժողովի և կառավարության հարցուպատասխանի ժամանակ ֆինանսական խնդիրներին էր անդրադարձել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Պատասխանելով հնարավոր արտոնությունների տրամադրման մասին հարցին՝ նա ասել էր, որ ընդհանրապես կողմ է աջակցությանն ու արտոնություններին, բայց դիմելով պատգամավորներին՝ ասել է.

«Դուք անցյալ տարի ընդունել եք բյուջեն 31 միլիարդ դեֆիցիտով, այս տարվա բյուջեն, որ պետք է վերանայվեր, 29 միլիարդ դեֆիցիտով է եղել: Մինչև հիմա մարդկանց չի վճարվել նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների 40 հազար դրամները, որը մենք պարտավոր ենք: Եվ շատ այլ բաներ չենք արել, որոնց պարտավորությունը արդեն ստանձնել ենք: Կարծում եմ՝ եթե մենք իսկապես պատասխանատու ենք մեր երկրի համար, մենք պետք է նստենք, նայենք ընդհանուր բոլոր թվերը, հասկանանք իրավիճակը, հասկանանք ինչ հնարավորություններ ունենք անելու կամ չանելու, կարող ենք արդյոք ավել գումար ստանալ Հայաստանից, բարերարներից, այլ տեղերից, բայց առանց դրա ինձ թվում է, կներեք իմ ոչ քաղաքական...պոպուլիստական այս մոտեցումը, որ եկեք այս խմբին տանք, այն խմբին տանք, չի աշխատելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր