Հայաստանում 2020-2021թթ չարորակ նորագոյացությունների ընդհանուր թիվը 7,5 տոկոսով աճել է, իսկ քաղցկեղի թիվը 20 տոկոսով ավելացել է․ սա Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներն են։ Ըստ դրա՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդն ունի քաղցկեղ, 2021թվականին գրանցվել է 54,519 դեպք։
100,000 բնակչի հաշվով առաջատարը Լոռու մարզն է, իսկ ամենավերջինը Սյունիքն է։ Սա կոտրում է կարծրատիպը, որ հանաքարդյունաբերությունը Սյունիքում քաղցկեղի առաջացման մեծ գործոն է։ Հայաստանում քաղցկեղի 55 տոկոսը կանանց մոտ է, իսկ տղամարդկանց մոտ 45 տոկոս է։
Կանանց մոտ ամենահաճախ հանդիպողը կրծքագեղձի քաղցկեղն է, իսկ տղամարդկանց մոտ շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղը։ Հայաստանյան այս վիճակագրությունը գրեթե նույնական է համաշխարհային վիճակագրության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։