Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար մենք գնացել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հյուր:
-Ողջույն հարգելի բժիշկ, կասեք թե ի՞նչ է վինիրը, որն այսօր բավականին մեծ պահանջարկ ունի:
-Veneer` թարգմանաբար նշանակում է պաշտպանող ծածկույթ: Դրանք օրթոպեդիկ կոնստրուկցիաներ են, որոնց միջոցով կարելի է փոխել ատամի գույնը և ձևը: Վինիրները, որպես այդպիսին նորույթ չեն, նրանց պատմությունը սկսվում է Հոլիվուդից։ 1920-ականների վերջին կարծեմ, կինոյի դերասանների համար մշակվեց կատարյալ ժպիտ ստեղծելու միջոց և ստոմատոլոգ Պինկուսը աստղերի նվիրեց գեղեցիկ, փայլուն ժպիտ: Վինիրներ կրել են Օդրի Հեփբերնը, Ջուդի Գարլանդը և շատ ուրիշներ: Աստղերի շրջանում ծառայության պահանջարկն էլ հենց հանգեցրել է «հոլիվուդյան ժպիտ» տերմինի առաջացմանը։ Տեխնոլոգիան իհարկե անկատար էր. առաջին վինիրները փխրուն էին և երկար չտևեցին: Իսկ 1980-ականներին տեղի ունեցավ հեղափոխություն. բարելավվեց վինիրների տեղադրումը։ Այսպիսով կարելի է ասել՝ սկսվեց էսթետիկ ստոմատոլոգիայի դարաշրջանը։
-Ո՞ր վինիրն ընտրել:
-Պացիենտի հետ կոնսուլտացիա անելուց հետո, նրան մանրամասն վինիրների տեսակների դրական և բացասական բոլոր ազդեցությունները ներկայացնելուց հետո միայն խորհուրդ է տրվում ընտրել վինիրներ: Վինիրները բաժանվում են երկու տեսակի՝ կոմպոզիտային և կերամիկական: Կոմպոզիտները պատրաստվում են ատամնաբույժի կողմից հենց բերանի խոռոչում, դրանք ավելի քիչ դիմացկուն են և շատ ավելի էժան, քան կերամիկականները։
Իսկ կերամիկական վինիրներն իրենց հերթին բաժանվում է մի քանի ենթատեսակների՝ դասական, ծայրահեղ բարակ, վինիրներ 360 և այլն։
Ամեն դեպքում, կերամիկական վինիրները անհատական հեղինակային աշխատանք են, որը պահանջում է ատամնաբույժի և ատամնատեխնիկի բարձր որակավորում, իսկ մեր կլինիկան՝ Wellmed dental center-ն այսօր ապահովում է այս բոլոր հատկանիշները, քանի որ ունենք թվային մեծ ատամնատեխնիկական լաբորատորիա և լավ մասնագետներ (ժպտում է):
-Արդյո՞ք ցավոտ է վինիրների տեղադրումը:
-Վինիրների ճիշտ, զգույշ և շատ նուրբ տեղադրումը պրոցեսն անցավ է դարձնում:
- Որքա՞ն է վինիրների կյանքի տևողությունը:
-Այսօր արդեն «Հոլիվուդյան ժպիտը» դարձել է երկարաժամկետ, հուսալի ու հասանելի բոլորին։ Կերամիկական վինիրների ծառայության ժամկետը հասնում է 20-30 տարի:
- Արդյո՞ք կան տարիքային սահմանափակումներ վինիրների տեղադրման համար:
- Որպես այդպիսին տարիքային խիստ սահմանափակումներ չկան: Սովորաբար, վինիրները տեղադրվում են 18 տարեկանից սկսած՝ էմալի գույնի փոփոխության, ոչ ուղիղ ատամնաշարի, ատամների միջև հեռավորություններն ծածկելու, էմալի վնասվածքների դեպքում և այլ էսթետիկ շտկումների դեպքում:
-Կա արդյոք հատուկ խնամք:
-Այո, ես կասեի անհրաժեշտ խնամք, քանի, որ բերանի խոռոչի ճիշտ հիգիենան կերկարացնի վինիրների կյանքը: Օրը երկու անգամ (առավոտյան և երեկոյան) պետք լվանալ ատամները: Ցանկալի է ուտելուց հետո ողողել բերանը և օգտագործել ատամի թել։ Սննդի ժամանակ արժե խուսափել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից. օրինակ՝ տաք սուրճից անմիջապես հետո պաղպաղակ չուտել։ Խորհուրդ չի տրվում նաև կոտրել ընկույզը, սերմերը և այլ պինդ մթերքները։ Բրուքսիզմի առկայության դեպքում դուք պետք է գիշերը բերանային պաշտպանիչ կրել: Այս պարզ կանոնները կփրկեն կարիեսից և վինիրների վաղ վերականգնման անհրաժեշտությունից։
- WellMed - ում կա արդյոք ապառիկ պայմաններ ատամների էստեթիկ գեղեցկության համար:
- Այո, մեր կլինիկան տրամադրում է ապառիկ տարբերակ նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր գնահատում են առողջ և գեղեցիկ ժպիտը:
-Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ ոչ ճիշտ տեղադրված վինիրներից:
- Ոչ ճիշտ տեղադրված վինիրների արդյունքում առաջանում է վինիրների փշրում` կոտրում, առավել կարևոր և անատոմիկ՝ լնդերի ախտահարում՝ արյունահոսություն, ատամների գերզգայունություն, պուլպիտներ, ատամների գույնի փոփոխություն:
-Ո՞րքան ժամանակ է պահանջվում հոլիվուդյան ժպիտ ունենալու հանար:
-Եթե պացիենտի և ստոմոտոլոգի հետ համատեղ քննարկումների ընթացքում արդեն ամեն ինչ համաձայնեցված է, ապա միջինում 14-16 օր է տևում վինիրների պատրաստումը, ատամների տաշումը և վինիրների տեղադրումը: