00:00:00

Ֆրենկ Լեմպարդ. «Արսենալը» կշահեր, եթե հրավիրեր Սիմեոնեին

03:31, 19 մայիս 2018 Սպորտ

Անգլիայի հավաքականի և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը նշել է, որ «Արսենալին» արժե դիտարկել Դիեգո Սիմեոնեի թեկնածությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: «Ես չեմ լսել, որպեսզի Սիմեոնեին այս հարցում քննարկեին, ու չգիտեմ, թե ինչու: «Արսենալը» շատ կշահեր, եթե հրավիրեր Սիմեոնեին, քանի որ նա հաղթող է: Նա կարգապահության և պաշտպանողական աշխատանքի տեսանկյունից ցանկացած թիմի կտար անհրաժեշտ ամեն ինչ: Նա հիանալի է աշխատել «Ատլետիկոյում»: Մարդիկ կարող են խոսել խաղաոճի մասին, և այն բնավ նման չէ «Մանչեսթեր Սիթիի» խաղաոճին, փոխարենը չափազանց արդյունավետ է», ասել է Լեմպարդը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր