Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողի վիճակն էլ բավարար է, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Դեռ ստանալու են անհրաժեշտ օգնությունը, հույս ունենք՝ բոլորն առողջացած տուն կգնան», - նշեց նա։Նախարարն ասաց, որ երեք զինծառայողի կյանքին էլ վտանգ չի սպառնում։ Ավանեսյանն այսօր կտեսակցի վիրավոր զինծառայողներին։
Մանրամասները՝ տեսանյութում։