«Հրապարակի» տեղեկություններով՝ «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Էլեն Երեմյանը, որը հայտնի է Brunette բեմական անվամբ։
Երգչուհին մրցույթին կներկայանա իր հեղինակային երգով: Ըստ մեր տեղեկությունների՝ երգը R&B ոճում է։ Մրցութային երգը կհրապարակվի փետրվարի վերջին։
Նշենք, որ Brunette-ը Project12 խմբի անդամ է, երգում է նույնանուն ակումբում։ Լայն հանրությանն առավել հայտնի դարձավ «Բաց կապուտ աչքերդ» հիթով։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023»-ը տեղի կունենա մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին՝ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։