Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղվել է Կատարի Պետություն:
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2023 թվականի հունվարի 24-25-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)` կատարական կողմի հետ առողջապահության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
- Անահիտ Ավանեսյանի` Կատարի Պետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
- Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի՝ Կատարի Պետություն գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Կատարի Պետություն 2 գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: