00:00:00

ՀՀ-ն գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, չի եղել դեպք, որ գումարի պատճառով որևիցե գնում չկատարենք. Ալեն Սիմոնյան

13:00, 23 հունվար 2023 Քաղաքականություն

ՀՀ-ն գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած՝ որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով որևիցե գնում չկատարենք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով բանակում բարեփոխումների վերաբերյալ հարցին։

 

Անդրադառնալով Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությանը՝ Սիմոնյանն ասաց, որ այնտեղ անվտանգության խնդիրներ են եղել.

«Օրինակ՝ ճաղավանդակ պետք է չլիներ։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են անվտանգության համար, պատժվելու են։ Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը՝ քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։ Վստահեցնում եմ, եթե այս փոփոխությունները չլինեին, նման պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել։ Բայց դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և փորձել մտցնել քաղաքական օրակարգ՝ անտեղի եմ համարում», - ասաց Սիմոնյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր