Նիդեռլանդների Վեյք Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters մրցաշարում այսօր կայացան 6-րդ տուրի մրցախաղերը:
Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ, չինացի Դին Լիժենի հետ: Մոտ 4 ժամ տևաց պարտիան 48-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Լևոն Արոնյանը վաստակեց 3,5 միավոր, սակայն նահանջեց 4-րդ հորիզոնական, քանի որ նրա հետ հավասար ընթացող Ֆաբիանո Կարուանան այս տուրում հաղթեց հնդիկ Գուկեշին և այժմ ունի 4 միավոր:
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, որն ընթացիկ խաղում հաշտություն կնքեց հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ և վաստակեց 4,5 միավոր:
Հունվարի 21-ին կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի նիդեռլանդցի Անիշ Գիրիի հետ, որը 4 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը: