00:00:00

Առաջին պատժվողը պետք է լինի Նիկոլն իր ժեխակույտով. զոհվածի մայրը դժգոհ է նախաքննությունից

11:14, 20 հունվար 2023 Տեսանյութեր

Եկել ենք, որ հասկանանք, թե մեր գործն ուր է հասել, եկել ենք աասենք, որ մենք անտարբեր չենք, մատների արանքով չենք նայում այս ամենին, այս ցավի հետ սա չենք մոռանալու։
 
Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը Գայանե Հակոբյանը՝ անդրադառնալով 5 ամիս առաջ՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու գործի ընթացին։
 
Հարցին, թե ո՞վ պետք է մինչեւ այսօր պատժված լիներ այդ գործով, որ չի պատժվել, նա պատասխանեց. «Իմ կարծիքով առաջինը պետք է պատժված լիներ Նիկոլն իր ժեխակույտով։ Բայց քանի որ մենք ապրում ենք Հայաստանում եւ մեզ ղեկավարում են անորակ ու դավաճան ղեկավարները, պետք է սկսենք Քննչականից, նաեւ Արգիշտի Քյարամյանը»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր