ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր այցելել է Այրվածքաբանության կենտրոնում գտնվող Գեղարքունիքի զորամասի հրդեհից տուժած զինծառայողներին։
ԱԺ նախագահին ուղեկցել է առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։
Բժիշկները Սիմոնյանին տեղեկացրել են, որ 2 զինվորների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։ Սիմոնյանը հիվանդանոցում զրուցել է նաև այրվածքներ ստացած զինվորներից մեկի ծնողների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել ցանկացած հարցում։