00:00:00

Ո՞ւր են ցուցմունքները, քննչական գործողութունները, դեպքի վայրի զննությունը, ապացույցները, ո՞նց որոշեցին մեղավորներին ․․․ Շատ են շտապում քաղաքական այրերը․ Ղազինյան

17:04, 19 հունվար 2023 Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի կապակցությամբ  քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանը գրել է․

«Այսպես չի լինում, չի կարելի։ 

Տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել են 15, իսկ ծանր այրվածքներ են ստացել երեք զինծառայող:

Նման իրավիճակում հարուցվում է քրեական գործ, ստեղծվում է քննչական խումբ, ներգրավվում են համապատասխան փորձագետներ և սկսվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն:

Քննչական խմբի ղեկավարը հանրությանը տրամադրում է տեղեկատվություն` աղետի հնարավոր պատճառների, առաջ քաշված վարկածների և ձեռք բերված տվյալների վերաբերյալ` իր հայեցողությամբ ու ծավալով:

Իսկ ինչպե՞ս են վարվում Հայաստանում. աղետից մի քանի ժամ հետո քաղաքական մարմիններն ու պաշտոնատար անձիք համոզված դեմքով հայտարարում են աղետի պատճառի ու մեղավորների մասին, զբաղեցրած պաշտոններից ազատում բարձրաստիճան զինվորականներին:

Այդ ե՞րբ հասցրեցին պարզել այդ ամենը, ո՞ւր է քրեական գործը, ո՞ւր է  քննչական խումբը, ո՞ւր են ցուցմունքները, քննչական գործողութունները, դեպքի վայրի զննությունը, ապացույցները, փորձաքննության տվյալներն ու արդյունքները, ո՞նց որոշեցին, որ մեղավորներ կան ու ո՞նց գտան նրանց:

Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց մի բան ակնհայտ է. շտապում են, շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածներն առ այն, որ ինչ-որ բան սխալ է, սուտ է . . .»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր