00:00:00

Հովհարային անջատումների պատճառով սննդամթերքի վաճառքի մի քանի կետեր 2 ժամ չեն սպասարկվի․

15:31, 19 հունվար 2023 Հասարակություն

ԱՀ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 16:00-18:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։

Նշված սպասարկման կետերը կգործեն 18:00-20:00 ընկած ժամանակահատվածում:

Ներկայացնում ենք տվյալ սպասարկման կետերի ցանկը»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր