ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձան Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգությանը, որի արդյունքում 15 զինծառայող է զոհվել։
ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ հրդեհը բռնկվել է ավտոբենզինի օգտագործումից, անվտանգության կանոնների խախտման պատճառով․
<<Ռազմական ոստիկանության հաղորդած տվյալների արդյունքում՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում է տեղի ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է խախտված միջոց՝ ավտոբենզին, որը հնարավոր չի եղել հետագայում մարել>>,-ասաց ՊՆ Պապիկյանը։