00:00:00

Ականատեսները պատմում են. ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենան

10:21, 19 հունվար 2023 Տեսանյութեր

Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միջանցքի փակման հետևանքով ՀՀ-ում մնացած մի խումբ արցախցի երեխաներ հունվարի 17-ի երեկոյան Ստեփանակերտ են հասել: Սակայն տեղափոխումն առանց միջադեպերի չէր անցել: Այսպես կոչված, էկոակտիվիստների թիրախում երեխաներն էին հայտնվել:

Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, ով գտնվել է ավտոբուսում, Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասում է.

«Թուրք լրագրողները, 10-15 հոգի, միանգամից բացել են դուռը, գլուխները մտցրել, կամերաները դրել ներսում, նկարել են։ Երեխաներն իսկույն հետ գնացին։

Աղջիկներից մեկը հուզվեց, վատացավ։ Բնական է։ Տղաները ուժեղ են, դիմակայում են։ Բայց հետո իսկույն սթափվեցին, աղջիկներից մեկը  միանգամից ասաց՝ տիկին Գյանջումյան մենք ուժեղ ենք, չէ՞։ Ասում եմ՝ երեխաներ, ամենաուժեղը դուք եք»։

«Վախեցած էինք, սպասում էինք, անցնեինք, հետո հանկարծակի ավտոբուսի դուռը բացվեց և էկոակտիվիստները փորձեցին մտնել»,- պատմում է Աստղիկ Ավանեսյանը։

Մանրամասն՝  Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր