Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքների հիման վրա և ակնկալում է Հայաստանի համաձայնությունը՝ պայմանագրի տեքստը համաձայնեցնելու հարցով հանդիպելու համար, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, փոխամցում է «Ինտերֆաքս»-ը:
«Կրկնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ հիմնված խաղաղ գործընթացի հինգ հիմնարար սկզբունքների վրա և մոտ ապագայում անցկացնել հաջորդ բանակցային հանդիպումը՝ որպես այս համաձայնագրի տեքստի նախաձեռնող»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ ադրբեջանական կողմն ակնկալում է Հայաստանի համաձայնություննը՝ անցկացնելու հանդիպում, որի նպատակն իբրև «տեքստային խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելն է, այլ ոչ թե սադրիչ հայտարարությունները, որոնք վնասում են խաղաղ գործընթացին»: