00:00:00

Արեւմուտքը պետք է ավելին անի հայոց հերթական ցեղասպանությունը կանխելու համար․ Արա Դարզի

21:42, 16 հունվար 2023 Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղը, որտեղ ապրում է 120 000 հայ, փաստացի շրջափակման մեջ է այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ քաղաքացիական հագուստով ադրբեջանցիների խումբը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը կապում է տարածքը արտաքին աշխարհի հետ: Այս մասին Times-ի համար իր հոդվածում գրել է Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական ոլորտում նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին։

Նա նշել է, որ, որպես բրիտանական խորհրդարանում առաջին հայ, անձամբ շահագրգռված է այս իրավիճակի լուծմամբ։ «Ես ծնվել եմ Իրաքում՝ 1915 թվականի ցեղասպանության հետեւանքով փախստական դարձած հայերի ընտանիքում, երբ օսմանցիները կոտորեցին ավելի քան մեկ միլիոն էթնիկ հայերի: Ես դիտել եմ վերջին իրադարձությունները սարսափի աճող զգացումով, որ պատմությունը կարող է շուտով կրկնվել»,- նշել է նա:

«2020 թվականին թուրքական աջակցությամբ Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղ ստիպել է 90 000 հայերի լքել իրենց տները՝ փրկվելով էթնիկ զտումների սպառնալիքից։ 2020 թվականի նոյեմբերին հաստատված հրադադարի ռեժիմը բազմիցս խախտվել է։ Անցյալ տարվա սեպտեմբերին ադրբեջանական զորքերը հատել են սահմանը եւ երկու օրում սպանել ավելի քան 200 հայերի, հիմնականում՝ զինվորների։

Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտել է միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան եւ ԵՄ-ն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «անընդունելի է խաղաղ բնակչության համար խնդիրներ ստեղծելը», սակայն հերքել է խաղաղապահ ուժերի հասցեին քննադատությունը։

Հիտլերը 1939 թվականին Լեհաստան ներխուժելու նախօրեին, ծրագրելով Եվրոպայի հրեական բնակչության ոչնչացումը, ասել է. «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»։ «Եթե մենք, որպես միջազգային հանրության անդամներ, չգոռանք ցեղասպանության բռնության մասին, որտեղ էլ որ այն տեղի ունենա, դրա մեղավորները կլկտիանան, եւ արատավոր շրջանը կշարունակվի»,- նշել է Դարզին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր