00:00:00

Ադրբեջանի հերթական սադրանքը պետք է առավելագույնս պատժվի միջազգային հանրության կողմից․ Թագուհի Թովմասյան

19:51, 20 հունվար 2023 Քաղաքականություն

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար բազում խնդիրներին զուգահեռ, այսօր Ադրբեջանը կրակահերթեր է արձակել հումանիտար արտակարգ իրավիճակում հայտնված խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Հունվարի 6-ին, ժամը 13:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում տեղի բնակչի կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի արդյունքում գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։

Ադրբեջանի հերթական սադրանքը, հատկապես Արցախի շրջափակման ծանր պայմաններում, պետք է առավելագույնս պատժվի միջազգային հանրության կողմից, իսկ կանխարգելիչ գործողությունների իրականացումը խիստ անհրաժեշտություն է, քանի որ վտանգված է 120 հազար մարդկային կյանք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր