00:00:00

Վահագն Խաչատուրյանը 10-ից ավելի օրենքներ է ստորագրել

11:48, 27 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ։

Նախագահը, մասնավորապես, ստորագրել է հետեւյալ օրենքները՝

-              «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,

-              «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,

-              Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

-              «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,

-              «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը,

-              Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

-              «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր