«Կրասնոդար» ակումբի մամուլի ծառայությունը շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին՝ Հայաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ։
Այսօր հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները: Լրագրողների և ակումբի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում 2022 թվականի լավագույն մարզիչը Եղիշե Մելիքյանն է («Փյունիկ»), իսկ լավագույն ֆուտբոլիստը՝ Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»):
«Շնորհավորում ենք մեր Էդոյին և մաղթում անդադար առաջընթաց և էլ ավելի մեծ հաջողություններ խաղադաշտում»,- ասվում է ուղերձում։