00:00:00

«Եթե միջանցքը վաղը բաց չլինի, կմտածեմ»․ Անդրանիկ Քոչարյանի հրճվանքն ԱԺ նիստի ուղիղից հեռացրել են

15:47, 26 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Դեկտեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ավարտին, երբ հանձնաժողովականները պատրաստվում էին դուրս գալ սենյակից, Լաչինի միջանցի մասին կեսկատակ հիշեցրեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ դիմելով Արմեն Գրիգորյանին ու Անդրանիկ Քոչարյանին՝ թե մնաց Լաչինի միջանցքը բացեն, ինչին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը լիաթոք ծիծաղով պատասխանեց. «Ուզում էի ասել, եթե Լաչինի միջանցքը վաղը բաց չլինի՝ կմտածեմ…»։ Անդրանիկ Քոչարյանի խոսքը կիսատ մնաց, քանի որ Քրիստինե Պողոսյանը նրան զգուշացրեց, որ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը դեռևս անջատած չէ։ Անդրանիկ Քոչարյանը նրան պատասխանեց, որ անջատած է։

 

Այսքանը դեռ վերջը չէ, ուղիղ հեռարձակման հենց այն հատվածը, որտեղ իշխանական պատգամավորները Լաչինի միջանցքի փակ լինելու շուրջ խոսքուզրույցը պարզապես հումորի էին վերածել, մեկ օր հետո հանվել էր տեսագրությունից։ Այս մասին հայտնում է 168.am-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր