00:00:00

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 37 դեպք

11:38, 26 դեկտեմբեր 2022 Առողջություն

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 1023 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 դեպք:

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 2 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը 46-ն է: Ներկայում բուժում է ստանում 232 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 242 հազար 901 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 445 հազար 976 դեպք:

Առողջացածների թիվը կազմում է 435 հազար 162, մահացել է 8 հազար 716 քաղաքացի:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր