Ալմաթիում (Ղազախստան) մեկնարկող շախմատի արագ խաղի աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի 14 պատվիրակ։
Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Կ․ Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը։
Վարկանիշային առաջատարն է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2834):
Կանանց առաջնությանը Հայստանից կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը,
Դեկտեմբերի 26-ին կանցկացվի 5 տուր (13-ից)։
Արագ խաղի առաջնությունից հետո կանցկացվի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը։