00:00:00

Արցախի Հանրապետության թշնամական շրջափակումը փուչիկի նման պայթեցրեց ևս մեկ պատրանք. Վարդան Ոսկանյան

16:42, 24 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արցախի Հանրապետության թշնամական շրջափակումը փուչիկի նման պայթեցրեց ևս մեկ պատրանք։

Եվ դա այն է, որ որևէ «նեղլիկ» միջանցքով իբր հնարավոր է հայկական երկու պետությունների միջև բնականոն, անվտանգ ու մշտական կապի ապահովումը, եթե Հայաստանը և Արցախը միմյանց հետ միացած չեն առաջինի՝ արևելյան և երկրորդի արևմտյան սահմանագծերի ողջ երկայնքով, այսպիսով կազմելով փաստացիորեն մեկ ընդհանուր աշխարհագրական ու ռազմաքաղաքական տարածք, որի միջոցով կամրապնդվի ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի անվտանգությունը։

Սա կրկին հաստատապես ապացուցում է, որ այլևս անվերադառնալիորեն մերժելի պետք է համարվեն բոլոր այն պնդումները, թե առանց Քարվաճառի և Քաշաթաղի, հնարավոր է Հայաստանի և Արցախի անվտանգության փոքրիշատե հարմարավետ և հեռանկարային միջավայրի ստեղծումը։

Հետևաբար, հայկական պետականության և մեր ազգի զարգացման տեսլականը, մեղմ ասած, խիստ խոցելի է հատկապես բնիկ հայկական պատմական այս երկու շրջանների ոչ հայկական լինելու պարագայում, ուստի Քարվաճառը և Քաշաթաղը պետք է վերաազատագրվեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր