00:00:00

Մայիսի 25-ին մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթը

15:56, 18 մայիս 2018 Սպորտ

Մայիսի 25-ին մեկնարկում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթը: Մրցույթին մասնակցելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ընտանիքը (հայրը, մայրը, 6-ից մինչև 17 տարեկան երեխան` անկախ սեռից) կարող է մոտենալ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, համայնքապետարանների, վարչական շրջանների սպորտային բաժիններ, իսկ Արցախում՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն: Մրցույթն անցկացվելու է 2018 թվականի մայիս-հուլիս ամիսների ընթացքում՝ համայնքային, մարզային և հանրապետական փուլերով: Մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքների համար նախատեսված են հուշանվերներ և դրամական պարգևներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր