00:00:00

Բաքուն գործում է հայտնի ֆիլմի տրամաբանությամբ՝ «նա ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»

10:32, 24 դեկտեմբեր 2022 Բլոգ

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ադրբեջանը Մոսկվայում հայտարարում է, որ հենց Ռուբեն Վարդանյանը հեռանա, ամեն ինչ լավ կլինի: Ըստ Բայրամովի, Ռուբեն Վարդանյանը «խանգարում է վերաինտեգրմանը»: Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Վարդանյանի՝ Արցախ գնալու եւ այնտեղ քաղաքականությամբ զբաղվելու հետ:

Հասկանալի է՝ եթե կապ ունենային, հո չէի՞ն խոստովանելու: Բայց, այն, որ Բայրամովն այդ մասին հայտարարում է Մոսկվայում, թերեւս հուշում է, որ Բաքուն Մոսկվայի առաջ ըստ էության դնում է կամ-կամ, կամ Վարդանյանն է հեռանում, կամ խաղաղապահների մանդատը չի երկարաձգվում:

Զուգահեռ, Բաքուն դնելով Վարդանյանին հեռացնելու պահանջ, փաստացի փորձում է ստեղծել Արցախում «բարձրաստիճան կադրային» «նշանակման» նախադեպ, կամ այլ կերպ ասած՝ «վերաինտեգրացիայի» նախադեպ:
Ստացվում է,՝ Բաքուն գործում է հայտնի ֆիլմի տրամաբանությամբ՝ «նա ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»: Ի դեպ, ֆիլմի անվանումն էր «Կովկասի գերուհին»:
Ռուբեն Վարդանյանն այս պատմության մեջ «խա՞յծ» է, թե՞ «նոխազ»: Բարդ է ասել: Հնարավոր է, որ փորձում են նրանից «կերտել» թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Այդդ դեպքում հարց է առաջանում, թե չգիտե՞ր, ինչի տակ է մտնում: Նույնանման հարց, ի դեպ 2020-ի 44-օրյայից հետո հնչում էր 2018-ին հեղափոխության ելած Փաշինյանի մասին:
 
Բայց իրավիճակներն իհարկե թե որոշակիորեն նման են, թե էապես տարբեր:
Ընդ որում, 2018-ի ամռանը, մինչեւ սեպտեմբերի Դուշանբեի հանդիպում, Ալիեւը Փաշինյանի հետ հաղորդակցվելուց էլ հրաժարվում էր, իսկ ԱՊՀ Վեհաժողովի շրջանակում Դուշանբեի առաջին հանդիպումը եղավ այն բանից հետո, երբ դրա նախորդ գիշերը Պուտինը նախ մեկնեց Բաքու, հետո այնտեղից Դուշանբե:
Պուտինն իհարկե հազիվ թե հիմա էլ կազմակերպի Վարդանյան-Ալիեւ հանդիպում, բայց, այստեղ նկատենք մի ժամանակագրություն: Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույց: Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահը ժամանեց Հայաստան ՀԱՊԿ Վեհաժողովի, ու օդանավակայանում նրան դիմավորեց վարչապետ Փաշինյանը եւ որոշեցին (կամ նախապես որոշել էին), որ Պուտինի մեքենայով գնան նիստի վայր: Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Բաքվից ստացել են դրական ազդակ՝ երկաթուղու հարցով:
Մի քանի օր անց ռեգիոն է ժամանում Կովկասի հարցերով ԱՄՆ գլխավոր բանակցող Ֆիլիպ Ռիքերը: Բաքվից նա գալիս է Երեւան, Երեւանից դեռեւս չհեռացած՝ դեկտեմբերի 3-ին Ադրրբեջանը սկսում է Լաչինի արգելափակման գործողությունը, հարց առաջացնելով, ու՞ր մնաց Պուտինի միջոցով Երեւան հասած «դրական ազդակը», վերածվելով «Լաչինի փակուղու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր