00:00:00

Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ նման հետաքրքրություն կա, նշանակում է՝ ես ամեն ինչ ճիշտ եմ անում մեր երկրի համար. Վարդանյան

23:13, 23 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների եւ մեր երկրի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը եւ Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,– հավելել է նա։

Հիշեցնենք՝ այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է,   թե Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր