00:00:00

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

17:14, 23 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր մարմնամարզիկ Արթուր Դավթյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հակյտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հրամանագրում մասնավորապես ասված է․ «2022 թվականին կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Արթուր Վահրամի Դավթյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր