00:00:00

ԱՄՆ նախագահի խորհրդականը կոչ է արել ՀՀ-ին ու Ադրբեջանին թուլացնել լարվածությունը

10:24, 23 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հինգշաբթի հեռախոսային զրույցներ է ունեցել իր գործընկերների հետ Հայաստանից և Ադրբեջանից՝ կոչ անելով դիտարկել քայլեր, որոնք կհանգեցնեն 2 երկրների միջև հարաբերություններում առկա լարվածության թուլացմանը։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում։ 

Ավելի վաղ Սալիվանը հեռախոսազրույցներ էր ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ 

«Սալիվանն ընդգծել է մեր անհանգստությունը Լաչինի միջանցքի դժվար հասանելիության, ինչպես նաև հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով», - ասված է հաղորդագրությունում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր