00:00:00

Բա էլ որտե՞ղ ու ե՞րբ Հայաստանը պետք է այս պահանջը ներկայացնի Ադրբեջանին․ պատգամավոր

23:54, 22 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Բա էլ որտե՞ղ ու ե՞րբ Հայաստանը պետք է այս պահանջը ներկայացնի Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Հայկական դիվանագիտական աբսուրդ

Հայաստանն Ադրբեջանից պահանջում է բացել Լաչինի միջանցքը, իսկ Ռուսաստանից՝ ապահովել երթևեկության անվտանգությունը․․․․ բայց ՀՀ արտգործնախարարը հրաժարվում/հետաձգում է գնալ եռակողմ հանդիպման ու այդ պահանջն ուղղակի ներկայացնել ադրբեջանցիներին ու ռուսներին․․․ Բա դիվանագիտությունը ո՞ր օրվա համար է։ Սրանից էլ լա՞վ առիթ։ Բա էլ որտե՞ղ ու ե՞րբ Հայաստանը պետք է այս պահանջը ներկայացնի։ Մեղադրանքի երկու «հասցեատերերը» միասին հավաքվելու էին։ Դե գնայիք, այնտեղ ձեր մեղադրանքները ներկայացնեիք, ձեր հարցերի պատասխանները պահանջեիք։

«Հետաձգում» են այցը մինչև ճանապարհը բացվի։ Է, բացվելուց հետո գնում եք բանակցությունների, որ ի՞նչ բանակցեք»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր