00:00:00

ՀՀ նախագահը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում հնչեցված հասցեկան և նպատակաուղղված ուղերձները

19:33, 21 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Անկասկած Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ պետք է բացվի և ազատ տեղաշարժը վերականգնվի առանց նախապայմանների։ Այս մասին թվիթերյան իր միկորբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանը։

ՀՀ նախագահը ողջունել է դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի ունեցած ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպման ընթացքում հնչեցված հասցեկան և նպատակաուղղված ուղերձները՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Հստակ, հասցեական և նպատակաուղղված ուղերձները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամ երկների կողմից 9228-րդ հանդիպմանը ողջունվում են: Անկասկած Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ պետք է բացվի և ազատ տեղաշարժը վերականգնվի առանց նախապայմանների»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր