00:00:00

ԱԺ պատգամավորները եւ աշխատակազմը կրկին պարգևավճարներ կստանան. Ալեն Սիմոնյանի կարգադրությունը

12:16, 21 դեկտեմբեր 2022 Սոցիալական Հայաստան

Ազգային ժողովի պատգամավորները եւ աշխատակազմը կրկին պարգևավճարներ կստանան. համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

 «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների», - նշվում է կարգադրությունում։

Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր