Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Ֆրանսիայի նախագահին կոչ է արել միջամտել Հայաստանից ու աշխարհից կտրված Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված իրավիճակին։ Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:
«Բախվելով Արցախում տիրող դրամատիկ իրավիճակին և մեր հայ դաշնակիցներին սպառնացող վտանգին՝ ևս մեկ անգամ խնդրում եմ երկրի ղեկավարին միջամտել։
Հանուն մեր արժեքների, որոնց համար մենք պաշտպանում ենք Ուկրաինային, մենք պետք է փրկենք հայերին»,- գրել է սենատորը։