Հայ դերասանները ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխարհից բացել Լաչինի միջանցքը։
Նրանք նշում են, որ ակցիան քաղաքական չէ, նպատակ ունեն ցույց տալու միջազգային հանրությանը, որ Հայաստանում չեն լռում։
«Բացել կյանքի ճանապարհը»,- վանկարկում են ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։