Irakanum.am-ի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այս պահին ընթանում է կուսակցության վարչության նիստը, որը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ներկա են ՔՊ վարչության անդամները։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ նիստին մասնակցում է նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՔՊ-ականները Փաշինյանի հետ քննարկում են Լաչինի միջանցքի շուրջ ստեղված իրավիճակը։ Արդեն իններորդ օրն է ադրբեջանցիները փակել են Գորիս- Ստեփանակերտ ավտոճանապարհը։