00:00:00

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 4 նոր պատգամավոր ունի. նրանք երդվեցին

11:56, 20 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստի սկզբում տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ պատգամավորական մանդատները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին 4 արձանագրությունները:

Ըստ այդմ, մանդատները տրվում են «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածուներ Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն նորընտիր պատգամավորները ԱԺ դահլիճում երդվեցին:

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը եւ Հռիփսիմե Ստամբուլյանը մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել։

Դրանից հետո մանդատից հրաժրվելու դիմումներ էին ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված թեկնածուներ Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր