00:00:00

Փաշինյանը չի վստահում թիմակիցներին․ ուշագրավ նշանակումներ

21:44, 19 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ այսօր Հայաստանում փոխվարչապետ ու Ֆինանսների նախարար է նշանակվել։ Օրեր առաջ էլ նույն հերթականությամբ ԿԳՄՍ նախարար էր նշանակվել։ Փոխվարչապետի ու ԿԳՄՍ նախարարի պաշտոնները թափուր էին մնացել այն բանից հետո, երբ Համբարձում Մաթևոսյանն ու Վահրամ Դումանյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։ Ո՛չ նախկին փոխվարչապետը, ո՛չ կրթության նախկին նախարարը ու ո՛չ էլ կառավարությունը հրապարակավ չեն խոսում պաշտոնանկությունների պատճառներից։ Իսկ սա այն պարագայում երբ գործող իշխանությունը երկիրը հայտարարել էր ժողովրդավարության ու թափանցիկության բաստիոն։

 Մենք գրել էինք, որ այս պաշտոնանկությունների բուն պատճառը  Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ընտրության ու համալսարանի խոշորացմումն էր։ Արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, իսկ Բրյուսովում ամսվա սկզբին վերընտրվեց գործող ռեկտորը, որը դեմ է Կրթության նախարարության նախաձեռնությանը՝ համալսարանը միավորել մանկավարժականի ու ֆիզկուլտինստիտուտի հետ։ Համբարձում Մաթևոսյանի անունը մամուլի ուշադրության կենտրոնում էր նաև նոյեմբերին, երբ վերահաշվարկի արդյունքում նա դուրս մնաց իշխող կուսակցության ղեկավար մարմնի նորընտիր կազմից։

Ֆինանսների նախարարից փոխվարչապետի պաշտոնում նշանակված Տիգրան Խաչատրյանը պետական կառավարման համակարգում է 1995 թվականից։ Իր կարիերան սկսել է Էկոնոմիկայի նախարարությունում։ 2001-ին արդեն հասել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնին։ Մինչ 2018 թվականն էլ պետական ապարատում բարձր պաշտոն էր զբաղեցնում։ Այլ կերպ ասած «նախկիններից» էր, որը սակայն   Նիկոլ Փաշինյանի կառավարությունում  նախ զբաղեցրեց էկոնոմիկայի, ապա ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ այսօր արդեն փոխվարչապետի։

Մինչ այս նշանակումը տեղեկություններ կային, որ փոխվարչապետի պաշտոնին հավակնում են Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։ Երկուսն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ, սակայն Փաշինյանը նրանիցից ոչ մեկին այդ պաշտոնում չնշանակեց։ Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարին, ապա այդ պաշտոնում էլ նշանակվեց Ժաննա Անդրեասյանը։ Վերջինս ևս ՔՊ-ական չէ։

Ստացվում է Փաշինյանը թիմակիցներին այլևս նախկինի նման չի վստահում, և զերծ է մնում բարձր պաշտոնների նշանակելու։ Կառավարության կաբինետի անդամներից շատերը ևս ՔՊ-ական չեն։ Օրինակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2018-ի հայտնի իրադարձությունների և «հեղափոխական» գաղափարների հետ որեւէ առնչություն չունի։ Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգորի Մինասյանը ևս ՔՊ-ական չէ։ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցույթան անդամ չէ։ Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարները նույնպես։

Ի դեպ գործադիրում կադրային փոխատեղումներն այսքանով չեն ավարտվի։ Մեր տեղեկություններով ուժային կառույցներում Փաշինյանը մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել, որոնք կսկսվեն արդեն հաջորդ տարվա սկզբից։ Այս փոփոխությունների պատճառը դարձյալ անվստահությունն է սեփական թիմակիցների միջև, որոնք արդեն մի քանի թևերի են բաժանվել։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր