ՆԱՏՕ-ն կարող է դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդման գործում։
Այս մասին ԱՊԱ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Ես իսկապես ողջունում եմ բոլոր կառուցողական ջանքերը, որոնք օգնում են կարգավորման գործընթացին: Ես ողջունում եմ նաև Եվրամիության կենտրոնական դերն այս հարցում: Ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ն կարող է աջակցող դեր խաղալ երկու մայրաքաղաքների (Երևանի ու Բաքվի) միջև քաղաքական երկխոսության միջոցով վստահության ամրապնդման գործում: Բայց ուղիղ քննարկումներում մենք կոնկրետ մեխանիզմ կամ պաշտոնական դեր չունենք։ Ուզում եմ նաև ավելացնել, որ մենք կշարունակենք աջակցել բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են կարգավորման գործընթացի առաջխաղացմանը»,- ասել է Խավիեր Կոլոմինան»։